Փոխադրամիջոցի Գաղտնիության մասին ծանուցում
Ուժի մեջ է սկսած՝
Հրապարակված է՝
Գաղտնիության մասին այս ծանուցումը բացատրում է, թե ինչպես է Volvo Cars-ը (ինչպես սահմանված է ստորև) մշակում տրանսպորտային միջոցներին և Volvo Cars-ի կողմից տրամադրվող կապակցված ծառայություններին առնչվող տվյալները, որոնք Դուք կարող եք վերահսկել մեքենայում նախատեսված գաղտնիության կարգավորումների, իսկ որոշ գործառույթների դեպքում նաև՝ Volvo Cars հավելվածի միջոցով։
Հաշվի առնելով, որ տվյալների մշակումը կախված է նաև մեքենայում ներկառուցված և Ձեր կողմից ակտիվացված գործառույթներից, այս փաստաթուղթը պարունակում է տվյալների մշակման վերաբերյալ հնարավորինս համապարփակ տեղեկատվություն: Եթե Ձեր մեքենան հին է, կամ նոր մոդելի է, սակայն որևէ ֆունկցիոնալ հնարավորությամբ կամ գործառույթով ապահովված չէ, ապա այդ ֆունկցիոնալ հնարավորությանն առնչվող տվյալների մշակում տեղի չի ունենա։
Մեքենայի առանձնահատկություններ ի և գործառույթների բացատրության համար տե՛ս համապատասխան մոդելի սեփականատիրոջ ձեռնարկը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ սույն ծանուցման և սեփականատիրոջ ձեռնարկի՝ անձնական տվյալների մշակմանը վերաբերող դրույթների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում առաջնությունը տրվում է այս ծանուցմանը։
Գաղտնիության մասին այս ծանուցումը չի կիրառվում հետևյալի նկատմամբ.
- Հատուկ մեքենաներ (օրինակ՝ ոստիկանական մեքենաներ)
- Տրանսպորտային միջոցից դուրս չփոխանցվող անձնական տվյալների մշակում (լոկալ մշակում)
- Անձնական տվյալների մշակում մեր մանրածախ վաճառողներից մեկի հետ շփումների ընթացքում (օրինակ՝ տրանսպորտային միջոց գնելիս)
- Ձեր կողմից երրորդ կողմերի ծրագրային ապահովման, հավելվածների և ծառայությունների օգտագործում (լրացուցիչ տեղեկատվության համար տե՛ս ծառայությունների առանձին մատակարարների սեփական դրույթները և պայմանները, ինչպես նաև նրանց գաղտնիության քաղաքականությունները/ծանուցումները)։
- Տրանսպորտային միջոցում ինտերնետ/կապի ծառայության տրամադրում, որն ապահովվում է բջջային ցանցի օպերատորի կողմից՝ Volvo Cars ընկերությունից անկախ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Volvo Cars-ն ունի գաղտնիության մասին այլ ծանուցումներ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ այս տեղեկատվության հետ մեկտեղ՝ ամբողջական պատկեր ստանալու համար։ Մենք դրանք Ձեզ համար թվարկել ենք ստորև։ Կարող եք հեշտությամբ բացել դրանք՝ անմիջապես հղումներին սեղմելու միջոցով։
Այս ծանուցման մեջ Դուք կգտնեք տեղեկատվություն հետևյալի մասին՝
- Մեր մասին
- Ինչ անձնական տվյալներ ենք մենք օգտագործում և ինչու
- 2.1 Infotainment-ի նպատակներով օգտագործվող տվյալներ
- 2.1.1 Ծրագրային ապահովման թարմացում անլար ցանցի միջոցով
- 2.1.2 Connected Safety
- 2.1.3 Թվային բանալի
- 2.1.4 Իրական ժամանակում տեղեկատվություն ճանապարհային երթևեկության մասին
- 2.1.5 Արագության վերահսկողության խելացի համակարգ
- 2.1.6 Օդի որակի ցուցանիշ
- 2.1.7 Քարտեզների առաքման համակարգ
- 2.2 Անվտանգության առնչությամբ օգտագործված տվյալներ
- 2.2.1 Ակտիվ անվտանգության տվյալների գրանցիչ
- 2.2.2 Իրադարձությունների տվյալների գրանցիչ
- 2.2.3 Վթարային կանչ (eCall)
- 2.2.4 Զանգերի սպասարկման կենտրոնի ծառայություններ
- 2.2.5 Ներխուժման հայտնաբերման համակարգ
- 2.2.6 Մարտկոցների անվտանգության ապահովում
- 2.3 Տեխսպասարկմանն ու վերանորոգմանը վերաբերող տվյալների օգտագործում
- 2.3.1 Տեխսպասարկման պլանավորում
- 2.3.2 Ախտորոշման տվյալների ընթերցում վերանորոգման արհեստանոցներում
- 2.3.3 Վրիպակների տվյալների փոխանցում
- 2.3.4 Մեքենայի տվյալների ընդլայնված վերլուծություն
- 2.4 Գիտահետազոտական նպատակներով օգտագործվող տվյալներ
- 2.4.1 Ճանապարհատրանսպորտային պատահարների ուսումնասիրություն
- 2.4.2 Մեքենայի տվյալների վերլուծություն
- 2.4.3 Մեքենայի վիճակի վերլուծություն և բարելավումներ
- 2.5 Արտանետման տվյալների փոխանցում
- Ձեր անձնական տվյալների համօգտագործում
- Ձեր իրավունքները և վերահսկողությունը
- Կոնտակտային տվյալներ
- Այս ծանուցման թարմացումները
1. Մեր մասին
Ստորև նշված անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է Volvo Car Corporation ընկերությունը, որի գրանցված իրավաբանական հասցեն է Assar Gabrielssons Väg, SE-405 31, Gothenburg, Sweden, իսկ ընկերության գրանցման համարը՝ 556074-3089 (այսուհետ՝ «Volvo Cars», «մենք» կամ «մեզ»):
Հիբրիդային կամ էլեկտրական մեքենաների Connected Safety-ին և Մեքենայի տվյալների վերլուծությանն առնչվող մշակման համար համատեղ պատասխանատու են Volvo Cars-ը և Polestar Performance AB-ն (շվեդական ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Gothenburg, Assar Gabrielssons Väg 9, SE-405 31, Sweden հասցեով, այսուհետ՝ «Polestar»)։ Volvo Cars այդ նպատակներով պատասխանատվություն է կրում տեղեկատվությունն իր հաճախորդներին տրամադրելու համար, և որ Volvo-ի հաճախորդները Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգով նախատեսված համապատասխան իրավունքները կարող են օգտագործել Volvo Cars-ի նկատմամբ:
2. Ինչ անձնական տվյալներ ենք մենք օգտագործում և ինչու
Անձնական տվյալները տեղեկատվություն են, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են Ձեզ՝ որպես կենդանի ֆիզիկական անձի, և որոնք մենք ստանում ենք Ձեր մեքենայից: Ստորև բերված են անձնական տվյալների կատեգորիաների մեր սահմանումները տրանսպորտային միջոցների հետ կապված մշակման համատեքստում:
Օգտատիրոջ տվյալները | Volvo ID, անուն, էլ. հասցե, հեռախոսահամար, օգտատիրոջ եզակի ID |
Մեքենայի տվյալները | Նույնացուցիչներ, ինչպիսիք են մեքենայի նույնականացման համարը (VIN) և գրանցման համարը, ինչպես նաև մեքենայի մասին տեղեկություններ, ինչպիսիք են մոդելը, արտադրության տարեթիվը, կոնֆիգուրացիան և տեխնիկական բնութագրերը, ներառյալ շարժիչը, շարժիչի տեսակը, սարքավորումների և ծրագրային ապահովման մասին տեղեկությունները և մարտկոցի ID-ն: |
Տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվություն և կարգավիճակ | Տվյալներ, ինչպիսիք են անսարքության կոդերը և ախտորոշիչ տվյալները, լիցքավորման հետ կապված տվյալները, բաղադրիչների և համակարգերի աշխատունակության վիճակին վերաբերող տվյալները, ներառյալ, ի թիվս այլոց, աշխատունակության վիճակը և ընդհանուր վիճակը (մեքենայի շարժիչ և մարտկոց), բորտային համակարգերի և գործառույթների կարգավիճակն ու աշխատանքը, ահազանգերը, նախազգուշացումները, անվտանգության մատյանները, սերտիֆիկացման և թույլտվության տվյալները, տրամաչափումները, կապակցման և ցանցային տվյալները, որոնք վերաբերում են մեքենայի օգտագործմանը (օրինակ՝ օդոմետր, ժամանակի դրոշմանիշներ, ջերմաստիճան, սպասարկման ցուցիչներ, արտանետումներ, սարքերի միացումներ, եղանակային և ճանապարհային պայմաններ, էներգիայի և վառելիքի սպառում, միացված կցասայլ, կարգավորումներ)։ |
Տրանսպորտային միջոցի օգտագործում և օգտատիրոջ վարքագիծ | Տվյալներ, ինչպիսիք են ուղևորների առկայությունը, օգտագործման ռեժիմը (լիցքավորում, կայանում, վարում), հեռահար ծառայությունների, արգելակների, ղեկի, ամրագոտիների և դռների օգտագործումը, infotainment համակարգի գլխավոր սարքի հետ փոխազդեցությունը և դրա օգտագործումը, մեքենայի գործառույթների, օրինակ՝ արագացուցիչի օգտագործումը, միջադեպերի և անսարքությունների հետ կապված օժանդակ տեղեկատվությունը: |
Դիրքի և շարժի մասին տեղեկատվություն | Արագության, տեղադրութան և ժամանակի մատյաններ։ |
Անվտանգության իրադարձություններ | Գործարկված անվտանգության իրադարձության տեսակը և դրա առաջացումը, ինչպիսիք են սայթաքուն ճանապարհի մասին ազդանշանի ակտիվացումը, վթարային լույսի ակտիվացումը և համապատասխան ժամանակային դրոշմանիշները: |
Պատկերներ/տվյալներ արտաքին տեսախցիկներից | Անվտանգության գործառույթներից, ինքնավար մեքենավարման և վարորդին ցուցաբերվող օգնության կատարելագործված համակարգերից ստացված պատկերներ։ |
2.1 Infotainment-ի նպատակներով օգտագործվող տվյալներ
2.1.1 Ծրագրային ապահովման թարմացում անլար ցանցի միջոցով
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Համաձայնություն։ | Ծրագրային ապահովման թարմացումների գրառումները կպահպանվեն մեքենայի շահագործման ողջ ընթացքում: |
2.1.2 Connected Safety
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Պայմանագրի կատարում։ | Տեղեկատվությունը կպահպանվի մինչև մեկ շաբաթ։ |
2.1.3 Թվային բանալի
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Պայմանագրի կատարում։ | Ձեր տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գործող պայմանագիր ունեք: |
2.1.4 Իրական ժամանակում տեղեկատվություն ճանապարհային երթևեկության մասին
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Պայմանագրի կատարում։ | Ձեր տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ բաժանորդագրությունն ակտիվ է։ Բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո VIN-ը, արագության և դիրքի տվյալները պահպանվում են մինչև 90 օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ գործող լոկալ օրենսդրությունը պահանջում է դրանք պահպանել ավելի երկար: |
2.1.5 Արագության վերահսկողության խելացի համակարգ
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Իրավական պարտավորություն։ | Ձեր տվյալները կպահպանվեն մինչև դրանք ընդհանրացնելը և համապատասխան մարմիններին զեկուցելը: |
2.1.6 Օդի որակի ցուցանիշ
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Պայմանագրի կատարում։ | Ձեր տվյալները կպահպանվեն մինչև Ձեր մեքենայում ներկայացնելը։ |
2.1.7 Քարտեզների առաքման համակարգ
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
Փոխադրամիջոցի գործառույթները, ինչպիսիք են Pilot Assist-ը և Ադապտիվ կրուիզ-կոնտրոլը, կատարելագործելու համար՝ օգտագործելով քարտեզի բարձր հստակությամբ տվյալները Ձեր ընթացիկ գտնվելու վայրի համար։ | Դիրքի և շարժի մասին տեղեկատվություն։ | Պայմանագրի կատարում։ | Տվյալները կպահպանվեն մինչև քարտեզի տվյալների ներբեռնումը։ |
2.2 Անվտանգության առնչությամբ օգտագործված տվյալներ
2.2.1 Ակտիվ անվտանգության տվյալների գրանցիչ
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
Ճանապարհատրանսպորտային պատահարների կամ բախման նման իրավիճակների հետ կապված տվյալները կմշակվեն մեր հետազոտության և մշակման բաժնի կողմից՝ օգնելու մեզ ավելի լավ հասկանալ այն հանգամանքները, որոնք բերում են ճանապարհատրանսպորտային պատահարների, վնասվածքների և վնասների առաջացման։ |
| Համաձայնություն։ | Տվյալները կպահպանվեն առավելագույնը 10 տարի, որից հետո կջնջվեն կամ կդիմազերծվեն։ |
2.2.2 Իրադարձությունների տվյալների գրանցիչ
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
Վթարային կամ նախավթարային իրավիճակներում ավտոմեքենայի անվտանգության համակարգի աշխատանքը գնահատելու համար։ |
| Մեր իրավական պարտականությունները կատարելու համար։ | Տվյալները կպահպանվեն մինչև նոր իրադարձություններով փոխարինվելը: |
2.2.3 Վթարային կանչ (eCall)
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
Ապահովելու համար, որ վթարների որոշակի տեսակների դեպքում արտակարգ իրավիճակների զանգը կգործարկվի ավտոմատ կերպով կամ ձեռքով: |
| Մեր իրավական պարտականությունները կատարելու համար։ | Ձեր տվյալները կպահպանվեն առավելագույնը 200 օր։ |
2.2.4 Զանգերի սպասարկման կենտրոնի ծառայություններ
Զանգերի սպասարկման կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները նկարագրված են ստորև։
Ծառայություններ | Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|---|
Ճանապարհային օգնություն | Մեր զանգերի սպասարկման կենտրոնի հետ Ձեզ միացնելու համար այն դեպքերում, երբ Ձեզ անհրաժեշտ է մեքենայի տեխնիկական անսարքության հետ կապված օգնություն։ |
| Պայմանագրի կատարում։ | Ձեր տվյալները կպահպանվեն առավելագույնը 200 օր։ |
Առևանգված մեքենաների հետագծում | Ձեր մեքենան առևանգելու դեպքում այն տեղորոշելու համար։ | |||
Մեքենայի հեռահար անշարժացում / շարժունացում | Մեքենայի անշարժունացման գործառույթը միացնելու կամ անջատելու համար։ |
| ||
Անվտանգությա զանգ | Ապահովելու մեքենայում գտնվող անձանց անվտանգությունն այն իրավիճակներում, երբ վարորդը չի արձագանքում մեքենայի ազդանշաններին: |
2.2.5 Ներխուժման հայտնաբերման համակարգ
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Մեր իրավական պարտականությունները կատարելու համար։ | Ձեր տվյալները կպահպանվեն՝
|
2.2.6 Մարտկոցների անվտանգության ապահովում
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Մեր արտադրանքի անվտանգությունը զարգացնելու և բարելավելու մեր օրինական շահը։ | Ձեր տվյալները կպահպանվեն մեքենայի շահագործման ողջ ընթացքում։ |
| Մեր իրավական պարտականությունները կատարելու համար։ |
2.3 Տեխսպասարկմանն ու վերանորոգմանը վերաբերող տվյալների օգտագործում
2.3.1 Տեխսպասարկման պլանավորում
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Պայմանագրի կատարում։ |
|
2.3.2 Ախտորոշման տվյալների ընթերցում վերանորոգման արհեստանոցներում
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
Սխալները հետագծելու, ինչպես նաև արտադրանքի հետազոտության և մշակման համար: |
| Մեր պրոդուկտների և ծառայությունների զարգացման և բարելավման մեր օրինական շահերը։ | Ձեր տվյալները կպահպանվեն մեքենայի շահագործման ողջ ընթացքում։ |
Մեր՝ որպես արտադրողի պարտականությունները կառավարելու համար։ | Մեր իրավական պարտականությունները կատարելու համար։ |
2.3.3 Վրիպակների տվյալների փոխանցում
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
Ծրագրային ապահովման հետ կապված խնդիրները բացահայտելու և հետաքննելու և մեր ծրագրային ապահովման աշխատունակությունը պահպանելու համար։ |
| Մեր ծրագրային ապահովումը շտկելու, զարգացնելու և բարելավելու մեր օրինական շահերը։ | Ձեր տվյալները կպահպանվեն մինչև Ձեր մեքենայի հետ կապված խնդրի լուծումը կամ մինչև 90 օր, կախված այն բանից, թե դրանցից որը տեղի կունենա ավելի ուշ։ |
2.3.4 Մեքենայի տվյալների ընդլայնված վերլուծություն
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Մեր արտադրանքը շտկելու, զարգացնելու և բարելավելու մեր օրինական շահերը։ | Ձեր տվյալները կպահպանվեն մինչև Ձեր մեքենայի հետ կապված խնդրի լուծումը, որից հետո դրանք կջնջվեն: |
2.4 Գիտահետազոտական նպատակներով օգտագործվող տվյալներ
2.4.1 Ճանապարհատրանսպորտային պատահարների ուսումնասիրություն
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Մեր արտադրանքը շտկելու, զարգացնելու և անվտանգությունը բարելավելու մեր օրինական շահերը։ | Ձեր տվյալները կպահպանվեն առավելագույնը 10 տարի։ |
|
|
2.4.2 Մեքենայի տվյալների վերլուծություն
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Համաձայնություն։ |
|
2.4.3 Մեքենայի վիճակի վերլուծություն և բարելավումներ
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
|
| Համաձայնություն։ |
|
2.5 Արտանետման տվյալների փոխանցում
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները («նպատակ») | Մեր կողմից օգտագործվող տեղեկատվությունը («անձնական տվյալներ») | Իրավական հիմքը | Պահպանում |
---|---|---|---|
Ձեր մեքենայից արտանետումների վերաբերյալ հատուկ տվյալներ հավաքելու համար, որոնք կփոխանցվեն համապատասխան կազմակերպությանը կամ մարմնին: |
| Մեր իրավական պարտականությունները կատարելու համար։ | Ձեր տվյալները կպահպանվեն մինչև դրանք համապատասխան մարմիններին զեկուցելը: |
3. Ձեր անձնական տվյալների համօգտագործում
Մենք համօգտագործում ենք տվյալները տարբեր կազմակերպությունների հետ՝ մեզ բիզնեսը վարելու, Ձեր հետ մեր հարաբերությունները պահպանելու և Ձեզ մեր արտադրանքն ու ծառայությունները մատուցելու նպատակով։ Նման իրավիճակները նկարագրված են ստորև։
Եթե նման կազմակերպությունները հանդիսանում են մեր «մատակարարները», «մշակողները» կամ «ենթամշակողները», ապա դրանցից յուրաքանչյուրը պայմանագրի շրջանակներում կարող է Ձեր անձնական տվյալներն օգտագործել բացառապես մեզ կամ մեր հրահանգների համաձայն մեր անունից ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր դեպքում մենք համօգտագործում ենք միայն այն անձնական տվյալները, ներառյալ տելեմատիկայի տվյալները, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են համապատասխան նպատակներին հասնելու համար։
Ով («Ստացող») | Ինչու («Նպատակ») |
---|---|
Volvo Cars խմբի այլ ընկերությունները և դրա ենթամշակողները | Անձնական տվյալները փոխանցվում են խմբի այլ ընկերություններին՝ հաճախորդների սպասարկման մեր արտադրանքի և ծառայությունների մատուցման և բիզնեսի աջակցման ու տվյալների պահպանման նպատակով ՏՏ համակարգերի ապահովման համար։ |
ՏՏ մատակարարներ և նրանց ենթամշակողներ | Անձնական տվյալները փոխանցվում են ՏՏ մատակարարներին, որոնք մեզ մատակարարում են բիզնեսի աջակցման համակարգեր, օրինակ՝ ծրագրային ապահովման և տվյալների պահպանման համակարգերի մատակարարներ։ |
Volvo Car-ի լիազորված մանրածախ վաճառող(ներ) և վերանորոգող(ներ) (և դրա ենթամշակողներ) | Անձնական տվյալները փոխանցվում են ծառայությունների մատուցման, անսարքությունների հետագծման, տեխսպասարկման և վերանորոգման նպատակներով։ |
Իրավապահ մարմիններ (օրինակ՝ ոստիկանություն, դատարաններ) և այլ պատկան մարմիններ | Անձնական տվյալները պետք է տրամադրվեն կամ կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին (օրինակ՝ ոստիկանությանը, դատարաններին)՝ իրավական պարտավորությանը կամ տվյալներ տրամադրելու մեր օրինական շահերին համապատասխանելու համար, երբ կասկածվում է ծանր հանցագործություն, կամ երբ անհրաժեշտ է հիմնավորել, կատարել դատական հայցերը կամ պաշտպանվել դրանցից։ Մենք իրավապահ մարմիններին տրամադրում ենք անհրաժեշտ նվազագույն քանակությամբ անձնական տվյալներ։ Որպես տվյալների տեսակի օրինակ, որը մենք կարող ենք տրամադրել, ծառայում է մեքենայի պահեստամասի սերիական համարը, որը կապակցված է VIN համարին կամ IMEI համարին (օգտագործողի եզակի ID): |
Ծառայությունների այլ մատակարարներ (օրինակ՝ բջջային կապի օպերատորներ, հաճախորդների սպասարկման գործընկերներ, կապի մատակարարներ, ճանապարհային օգնության օպերատորներ և լիցքավորման օպերատորներ) | Մենք կարող ենք կիսվել մեքենայի և բաժանորդագրության մասին տեղեկություններով՝ ծառայությունների մատուցումը հնարավոր դարձնելու, անսարքությունները հետագծելու և ծառայությունների որակը բարելավելու համար։ Որոշ շուկաներում մենք օգտագործում և կիսվում ենք տեղեկատվությամբ հաճախորդների սպասարկման ծառայությունների երրորդ կողմի մատակարարի հետ։ Որոշ գործառույթներ (օրինակ՝ երթևեկության մասին իրական ժամանակի տեղեկություններ) տրամադրելու նպատակով մենք երրորդ կողմերի հետ կիսվում ենք դիմազերծված տվյալներով։ |
Ձեր կողմից հաստատված ցանկացած անձ | Օրինակ՝ կարող եք խնդրել մեզ փոխադրամիջոցի տվյալներ տրամադրել որևէ երրորդ կողմի, ինչպիսին է ապահովագրական ընկերությունը, որպեսզի Ձեզ համար պատրաստի ապահովագրական արժեք։ |
Տրանսպորտային միջոցների երրորդ կողմի սեփականատերեր, ինչպիսիք են Volvo Car ավտոմեքենաներ ունեցող ընկերությունները կամ մեքենաների վարձակալությամբ զբաղվող ընկերությունները | Անձնական տվյալները որպես մշակող հանդես եկող Volvo Cars-ի կողմից կարող են տրամադրվել որպես տվյալների հսկիչ հանդես եկող երրորդ կողմի սեփականատերերին՝ ավտոպարկի կառավարման ծառայություններ մատուցելու նպատակով: |
4. Ձեր իրավունքները և վերահսկողությունը
Դուք հատուկ օրինական իրավունքներ ունեք Ձեր մասին մեր կողմից մշակվող անձնական տվյալների նկատմամբ։ Իրավունքները կարող են տարբերվել՝ Ձեր բնակության վայրի իրավասությունից և մշակման բնույթից կախված։ Ընդհանուր առմամբ, Ձեր իրավունքները վերաբերում են հետևյալ հնարավորություններին.
- հետ կանչելու Ձեր համաձայնությունը
- առարկելու մեր կողմից Ձեր տվյալների մշակմանը
- պահանջելու մեր կողմից Ձեր մասին պահվող տվյալների պատճեն (այսպես կոչված սուբյեկտի հասանելիության իրավունք)
- պահանջելու, որ տվյալները փոխանցվեն մեկ այլ կազմակերպությանը (այսպես կոչված տվյալների փոխանցելիություն)
- պահանջելու, որ տվյալները շտկվեն կամ սահմանափակվեն
- պահանջելու, որ տվյալները ջնջվեն (այսպես կոչված մոռացված լինելու իրավունք)
Ինչպես արդեն նշվել է, այս իրավունքները բացարձակ չեն, և տվյալների պաշտպանության մասին օրենքները կարող են որոշ դեպքերում սահմանափակել դրանց կիրառումը։ Նման դեպքերում մենք Ձեր հարցմանը ի պատասխան կբացատրենք, թե ինչու այն չենք կարող բավարարել։
Եթե ցանկանում եք ներկայացնել իրավունքներին վերաբերող հարցում, կարող եք կապ հաստատել մեր հետ՝ այս ձևաթուղթը լրացնելու միջոցով։ Խնդրում ենք հայտ ներկայացնելու համար պարտադիր օգտագործել ձևաթուղթը, քանի որ այն պարունակում է տեղեկություններ, որոնք մեզ անհրաժեշտ են Ձեր ինքնությունը հաստատելու և Ձեր հայտը արագ դիտարկելու համար։ Սակայն եթե Դուք նախընտրում եք չօգտագործել ձևաթուղթը, ապա միշտ կարող եք դիմել մեզ և ներկայացնել Ձեր հայտը հաջորդ բաժնում պարունակվող կոնտակտային տվյալների օգնությամբ։
Դուք կարող եք նաև ներկայացնել բողոք տվյալների պաշտպանության Ձեր տեղական մարմնին, եթե ունենաք մտահոգություններ մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման առնչությամբ։ Սակայն մենք երախտապարտ կլինենք, եթե նախ կապ հաստատեք անմիջապես մեր հետ և հայտնեք Ձեր մտահոգությունների մասին, ինչը մեզ հնարավորություն կտա փորձել լուծել խնդիրը միասին։ Մեր կոնտակտային տվյալները կարող եք գտնել ստորև։
5. Կոնտակտային տվյալներ
Եթե ունեք հարցեր մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման եղանակների վերաբերյալ, կարող եք դիմել մեզ dataprotection@volvocars.com էլ. հասցեով կամ Volvo Car Corporation-ի Տվյալների պաշտպանության գծով մասնագետին հետևյալ կոնտակտային տվյալներով.
Փոստային հասցե. Volvo Car Corporation, Ում. Տվյալների պաշտպանության գծով մասնագետին, dep 50099, VAK, 405 31 Gothenburg, Sweden։
Էլ. հասցե. globdpo@volvocars.com
6. Այս ծանուցման թարմացումները
Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր արտադրանքը և ծառայությունները, ինչ արդյունքում պարբերաբար վերանայում և թարմացնում ենք գաղտնիության մասին այս ծանուցումը։ Ուստի խրախուսում ենք Ձեզ պարբերաբար ուսումնասիրել գաղտնիության մասին այս ծանուցումը։ Գաղտնիության մասին այս ծանուցման վերևի հատվածում նշված ամսաթիվը տեղեկացնում է, թե երբ է այն վերջին արգամ թարմացվել։ Մենք Ձեր անձնական տվյալները կմշակենք գաղտնիության մասին այն ծանուցման համաձայն, որի շրջանակներում դրանք հավաքագրվել են, բացառությամբ եթե Դուք տվել եք դրանք որևէ այլ եղանակով մշակելու համաձայնություն: